Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

«Եվրոպան երես չի թեքի ու նեղանա, կփորձի զգալի ազդեցություն ունենալ. պայքարելու է և՛ ԵՄ-ն, և՛ ՌԴ-ն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման անդամ, կառավարման փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը:

 – Պարոն Մեսրոբյան, ՌԴում Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու ցանկության մասին հայտարարությանը հետևեցին բազմաթիվ ԵՄ չինովնիկների արձագանքներն ու քննադատական խոսքերն՝ ուղղված Հայաստանին: Սակայն փոքրինչ ուշ՝ սեպտեմբերի 12-13-ը ՀՀում էին «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարներն ու Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Վերջինս ասաց, որ ԵՄն այլևս  ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահություն չունի, բայց պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, եթե վստահություն լինի: Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ իշխանություններն այսուհետ կարո՞ղ են վստահելի գործընկեր լինել ԵՄի համար: Դա հնարավո՞ր է:

 – Ժամանակակից քաղաքականությունն այնպիսի բան է, որ վստահության պակասի, նեղվածության մասին հայտարարություններն աղբ են: Այստեղ շահերի հարց կա: Շահերը այս տարածաշրջանում, ի դեմս Հայաստանի, շատ մեծ են՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի, թե՛ Չինաստանի համար, որովհետև այս տարածաշրջանում «արաբական գարնան» պատճառով Հայաստանի դերն ու նշանակությունը մեծացել է: Այս ժամանակաշրջանում իրենք ինչ էլ ասեն՝ շարունակելու են պայքարել Հայաստանի համար, որովհետև իրենց համար այստեղ շահն է կարևոր: Թե չէ «վստահություն», «սիրել-չսիրել» բառերը կարևոր չեն: Այս տարածաշրջանում և ամբողջ աշխարհում շատ պետություններ ֆորմալ առումով վստահ չեն, նույնը՝ Եվրոպան: Իրենք քննադատում են Ռուսաստանին, որ ճնշումներ է արել, բայց նույն ԵՄ-ն ճնշումներով ստիպում է տարբեր հիմար օրենքներ ընդունի Հայաստանը, այդ թվում՝ հիմար գենդերը: Այն, ինչում մեղադրում են իրար գերտերությունները, նույն վարքագիծը ունեն, որովհետև գերտերությունները նույն շահերն ունեն տարածաշրջանում: Գործելաոճը գրեթե նույնն է, կարող է ձևերը մի քիչ տարբեր լինեն: Այնպես չէ, որ իրենք սպիտակ ու մաքուր են, մնացածը՝ կոշտ: Դա չի նշանակում, որ Ռուսաստանի պահվածքը ընդունելի է։ Ո՛չ։ Շատ անընդունելի է, բայց բոլոր գերտերությունների պահվածքն է անընդունելի: Մի քիչ ոճերի տարբերություն է, բայց գերտերությունների էությունը նույնն է: Բոլորը ճնշում են, թող այդ հեքիաթային բաները չխոսեն:

 – Վերջին տարիներին ԵՄ-ն ֆինանսավորում, համագործակցում էր քաղաքացիական սեկտորի հետ՝ հասունացնելով նաև ԱՀ/ԽՀԱԱԳ համաձայնագրերի ստորագրումը: Հիմա այն քաղաքացիական սեկտորները, որոնք սովոր են այդ համագործակցությանը, ակնկալում են ինչ-որ համագործակցություն: Այսուհետ ԵՄ-ն ի՞նչ ձևաչափով կարող է համագործակցել այդ սեկտորի հետ:

 – Ցանկացած իրավիճակի փոփոխություն ազդում է իրավիճակի կոմպոնենտների վրա: Այդ գրանտները կամ այլ տեսակի ֆինանսավորումը նախ պետք է զանազանել, քանի որ ֆինանսավորում կա, որ վտանգավոր է, կա, որ օգտակար է: Երկրորդ հարցն այն է, որ ես այդքան էլ չեմ կարևորում զանազան մանր-մունր ֆինանսավորումը՝ այն պատճառով, որ եթե չկա պետության զարգացման վեկտորը, այդպես հատվածային ֆինանսավորումները ինձ համար պետականության իմաստով կարևոր չեն: Թող մտահոգվեն այն ՀԿ-ները, որոնք սովոր են դրսի փողերով աշխատել:

 – Այսինքն քաղաքացիական սեկտորի և ԵՄ-ի համագործակցությունն այդքա՞ն էլ արդյունավետ չի եղել:

 – Եկեք բաժանենք՝ կա ֆինանսավորում՝ ի նպաստ պետության, կա ֆինանսավորում՝ ի վնաս պետության: Ամեն ինչ մի «կուչկա» անելը ճիշտ չի: Երկրորդ, եթե իրավիճակը փոխվում է, ես չեմ կարծում, որ ԵՄ-ն «ձեռ կքաշի» Հայաստանից, որովհետև մեր դերն ու նշանակությունը շատ բարձր է: Միայն մենք ենք մեզ թերագնահատում, լացուկոծ ենք գցում, իսկ նրանք բոլորը հասկանում են մեր դերն ու նշանակությունը, հետևապես՝ մի վախեցեք, որ Եվրոպան երես կթեքի, կնեղանա ու կգնա ուրիշ գործերով զբաղվելու, այլ կփորձի զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, ու՝ ոչ միայն Եվրոպան: Սա քաղաքականություն է, բոլորը պայքարելու են: «Վստահ են-վստահ չեն», «վստահելի պետություն»՝ մի քիչ մանկամիտ հայտարարություններ են, որոնք հասարակության համար են, ոչ լուրջ քաղաքական գործընթացների: Կա շահ և այդ շահի կրողը ամեն ինչ կանի, որ իր շահը իրագործվի: Ինքը ետ չի կանգնի, որովհետև վստահություն կա կամ չկա: Վստահություն լինի կամ չլինի՝ Եվրոպայի շահը կորա՞վ՝ ո՛չ, Հայաստանը տարածաշրջանից հեռացա՞վ՝ ո՛չ, տարածաշրջանի կարևորությունը նվազե՞ց՝ ո՛չ: Եթե, ըստ էության, ոչ մի բան չի փոխվել, ուրեմն Եվրոպան ձև կգտնի՝ այլ ձևով նույն բանն անելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում