Երաժիշտ Քրիս Քորնելի մահը կհետաքննեն որպես հավանական ինքնասպանություն: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Դետրոյթի իրավապահ մարմիններին:
Ոստիկանության մամուլի քարտուղար Մայքլ Վուդին ասել է, որ չի կարող բացահայտել մանրամասները, թե ինչու են քննիչները կանգ առել այս տարբերակի վրա:
Վուդիի խոսքով՝ Քորնելը մահացել է MGM Grand Detroit հյուրանոցում: Քորնելի կինը զանգհարել է ընտանիքի ընկերոջը և խնդրել ստուգել ամուսնուն: Երաժշտի ընկերը ուժով բացել է հյուրանոցի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Քորնելի դին:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ 52 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի երաժիշտ Քրիս Քորնելը, ով նաև «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է: