Սիրիայի ընդդիմության գերագույն ռազմական խորհրդի գեներալ Սալիմ Իդրիսը մերժել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
Թուրքիայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ գեներալը հայտարարել է, որ համաձայնագիրը հակամարտության լուծում չի դառնա: Նրա խոսքերով` ընդդիմությունը կշարունակի իր պայքարը:
Իդրիսն ամերիկյան կողմին խորհուրդ է տվել չընկել ռուսական նախաձեռնության թիրախը, որի գլխավոր նպատակը, իր կարծիքով, ժամանակ ձգելն է:








































