Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Տեխասից կոնգրեսմեն Էլ Գրինը կոչ է արել պաշտոնանկ անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ Գրինը դարձել է Կոնգրեսի առաջին ներկայացուցիչը, որը պաշտոնապես պահանջել է Թրամփի իմփիչմենթը:
«Դա իմ դիրքորոշումն է, դա այն է, ինչին ես հավատում եմ, և հենց դա եմ ես պնդում: Ես չեմ նահանջի: Նախագահը պետք է ենթարկվի իմփիչմենթի»,- ասել է Գրինը Կոնգրեսում:
Նրա խոսքերով` իմփիչմենթը չի նշանակում, որ նախագահը կճանաչվի մեղավոր:
«Դա պարզապես նշանակում է, որ Ներկայացուցիչների պալատը առաջ է քաշում մեղադրանքներ նախագահի նկատմամբ: Դա նման է մեղադրական եզրակացության, բայց այնքան էլ նույնը չէ»,- նշել է նա:









































