Ամերիկյան հետախուզական ծառայությունները չունեն բավականաչափ տեղեկություն այն մասին, թե որտեղ են գտնվում Սիրիայում քիմիական զենքի բոլոր պահուստները, հայտնում է CNN-ը:
CNN -ի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ տվյալներ կան միայն պահուստների 50 տոկոսի մասին:
Բացի այդ, ինչպես CNN-ի լրագրողներին հաղորդել է ԱՄՆ վարչակարգի ներկայացուցիչը, վերջին շրջանում սիրիացի զինվորականները սկսել են պարբերաբար երկրով մեկ տեղափոխել թունավոր նյութը՝ ավելի դժվարացնելով ամերիկյան հետախուզության գործը:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի պաշտոնական ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել հեռուստաընկերության ներկայացրած փաստերը:









































