«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Իտալիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում «Ատալանտա»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ նշել է, որ չի պատրաստվում խնայել թիմի առաջտար ֆուտբոլիստների ուժերը ՉԼ գավաթի խաղարկության Դորտմունդի «Բորուևսիա»-ի դեմ կայանալիք խաղից առաջ: Հիշեցնենք, որ վերջինս կկայանա առաջիկա չորեքշաբթի:
«Այժմ մեզ համար կարևորը «Ատալանտա»-ի դեմ հանդիպումն է: «Բորուսիա»-ի դեմ դիմակայության մասին կմտածենք այդ հանդիպումից հետո:
Եթե իմ սաները ցուցադրեն այն ամենը, ինչ կատարում են մարզումների ժամանակ, ապա մենք կկարողանանք առավելությaն հասնել ցանկացած հակառակորդի նկատմամբ»,- մասնագետին մեջբերում է Tmw-ն:







































