Ամերիկացի գիտնականներն ստեղծել են առաջին ճկուն և հարթ նյութը, որը կարող Է մեխանիկական տատանումները կերպափոխել Էլեկտրականության կամ արտաբերել հնչյուն, ինչը ճանապարհ Է բացում առաջին «խոսող» թերթերի, «երգող» դրոշների և «լրտեսական» պիջակների ստեղծման համար: Այս մասին ասված Է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:
«Պատկերացրեք թերթ, որի Էջերում միկրոֆոններ և բարձրախոսներ են ներդրված: Փաստորեն, կարելի Է ստեղծել համար, որը կարող Է շփվել ընթերցողի հետ, լսել նրան և պատասխանել նրա հարցերին: Ապագայում մեր նյութը կարող Է փոխարինել սովորական սյունակներին, որոնք մեծ չափեր ունեն և սնուցման հզոր աղբյուր են պահանջում»,- հայտարարել Է Նելսոն Սեփուլվեդան Իստ Լենսինգի (ԱՄՆ) Միչիգանի համալսարանից: