Եմենի մարդու իրավունքների նախարար Խուրիա Մաշհուրը դիմել է խորհրդարանին՝ ամուսնության նվազագույն տարիքը սահմանելու նախաձեռնությամբ:
Առաջարկը հավանության արժանանալու վատ հնարավորություններ չունի: Եմենի հանրությունը վրդովված է ութամյա աղջկա մահվանից, որի պատճառը 40-ամյա տղամարդու հետ առաջին ամուսնական գիշերից հետո սկսված ներքին արյունահոսությունն էր:
Եմենի վարչապետի խորհրդականներից մեկն արդեն խոստացել է մանրակրկիտ հետաքննել միջադեպը և հաստատման դեպքում պատժել բոլոր մեղավորներին:








































