Ավստրալացի Թոմ Դենիսը կարողացել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել` ամեն օր հաղթահարելով մարաթոնյան վազքին համարժեք ճանապարհ (42 կմ 150 մ):
Սիդնեյի բնակչից 5 մայրցամաքներով անցնելը պահանջել է 622 օր ժամանակ:
Սիդնեյի օպերայի տան մոտից մեկնարկելով 2011 թվականի դեկտեմբերի 31-ին` նա վերադարձել է նույն վայրը այսօր` սեպտեմբերի 13-ին:
Հիմա համարձակ ճանապարհորդի մտքում նոր գաղափար կա` անցնել Վիկտորիա նահանգը հեծանիվով:








































