Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմի ավագ Կարլես Պույոլը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին մարզումն է անցկացրել:
Պույոլն արդեն իսկ միացել է ընդհանուր խմբին և այսուհետ մարզվելու է ամբողջական ծրագրով:
Վնասվածքներից վերականգնվել են նաև Դանիել Ալվեսն ու Սերխիո Բուսկետսը: Այսօր նրանք նույնպես մարզվել են ամբողջական ծրագրով:










































