Esem.am-ը զրուցել է երգիչ Արմենչիկի հետ, որը ներկայացնում ենք ստորև.
– Հայաստանում ամեն բան քեզ գոհացնո՞ւմ է. ի՞նչը կփոխեիր մեր երկրում, եթե հնարավորություն ունենայիր:
– Ինձ համար ամեն ինչ լավ է: Տեսել եմ ժողովրդի սերը. ինձ «ջան» են ասում, ես էլ եմ «ջան» ասում: Բնականաբար, շտկելու բաներ կան, բայց, կարևորն այն է, որ ամեն բան գնալով լավանա: Կուզենամ՝ մեր երկրում բոլորը լավ լինեն, լավ ապրեն, առողջ լինեն ու աշխատանք ունենան: Ես լավատես եմ և համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի:
– Տղադ առաջին անգամ էր Հայաստանում: Հասցրե՞լ եք երեխայի հետ զբոսանքի գնալ:
– Ես քիչ եմ հասցրել զբոսնել, որովհետև ժամանակս չի ներում, բայց ինքը գրեթե ամեն օր զբոսնում էր կնոջս` Լուսինեի կամ մեր հարազատներից որևէ մեկի հետ Հյուսիսային պողոտայում, Կարապի լճում: Ես նրա հետ ուշ ժամերին եմ զբոսնել, որովհետև այդ ժամերին էր հարմար լինում:
–Մենք անդրադարձել էինք և՛ ձեր հարսանյաց հանդեսին, և՛ երեխայի ծննդին, իսկ այժմ ինչպիսի՞ն է ձեր փոքրիկը. կպատմե՞ք՝ ի՞նչ նախասիրություններ ունի:
– Ինքը շատ է սիրում դրսում լինել. դրսի «գիժ» է: Սիրում է մարդկանց հետ շփվել, իսկ տանն իր խաղալիքներով է զբաղվում: Բնականաբար, սիրում է երաժշտություն լսել. ոչ միայն իմ երգերն է լսում, այլև ամերիկյան երաժշտություն: Այն լսելուն պես սթափվում է, ոտքն է շարժում. երեխայիս մեջ նկատում եմ սերը երաժշտության հանդեպ (Մայքլ-Արմենին դեկտեմբերի 8-ին երկու տարեկան կլինի-հեղ.): Շատ ժպտերես է… Փոքրիկ գործիք` դաշնամուր ունի, որով տարբեր ձայներ է հանում: Դեռ չի խոսում, բայց արդեն զգում է այդ ամենը: Միայն «պապա», «մամա», «տատի» և «պապի» է ասում: Շատ հաճախ դասական երաժշտություն` Բոչելի ենք միացնում, իսկ նա լսելու ընթացքում լարվում է: Ժամանակին «Մաշան և արջը» մուլտֆիլմն էր դիտում, բայց այժմ կինս այլ մուլտֆիլմ է միացնում, որովհետև ասում են՝ այն երեխաներին ագրեսիվ է դարձնում: Շատ բաներով ինձ է նման. նույն շարժումներն է անում, քնելու նույն ձևն ունի: Նույնիսկ կինս մի անգամ նկարել էր մեզ, կարծես նույն մարդը մեծ ու փոքր տարիքում նկարված լիներ 🙂 Մայրիկիս խոսքերով` ինձ շատ նման է, խելոք է, բայց ես ավելի խելոք եմ եղել: Մամաս ասում է՝ դու էնպես մեծացար, որ չիմացա էլ՝ տանը երեխա կա… Այսպես էլի, ոնց որ հիմա եմ 🙂
–Երևանում որտե՞ղ եք մնում և օրվա ընթացքում ինչո՞վ է զբաղվում կինդ:
– Կենտրոնի մեր բնակարանում ենք ապրում: Լուսինեն Հայաստանում հիմնականում հանգստանում էր, երեխայի հետ էր շփվում: Նրա պապիկն ու այլ բարեկամներ ևս այստեղ են ապրում, նրանց հետ էր շփվում: Լուսինեի համար շատ լավ է Հայաստանում լինելը, որովհետև նրա մայրը, եղբայրը Մոսկվայից կարողանում են գալ-գնալ:
– Իսկ ԱՄՆ-ում, բացի բալիկին խնամելուց, ինչո՞վ է զբաղվում Լուսինեն:
– Քոլեջում է սովորում. ապագա դեղագործ է: Դեռ սովորում է, տեսնենք՝ ինչ կլինի:
– Ձեր կինը՝ Լուսինեն, շփվո՞ւմ է ընկերներիդ կանանց հետ:
– Իհարկե, շփվում է իմ երաժիշտ ընկերների կանանց հետ: Ամեն օր միասին զբոսնում էին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Esem.am-ում









































