ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինին: Այս մասին Facebook-ում հաղորդել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային աջակցելու հարցերը: Բացի այդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ուկրաինացի գործընկերների հետ՝ երկրի հարավ-արևելքում ստեղծված հակամարտության խաղաղ լուծման համար:
Ավելի վաղ Կլիմկինը հանդիպել էր նաև ԱՄՆ փոխնախգահ Մայքլ Փենսի հետ: Կողմերը մանրամասն քննարկել են Ուկրաինայի արևելքում իրավիճակի զարգացումը: Փենսն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:










































