Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում հարսանիքի ժամանակ դահլիճի պատի փլուզման հետևանքով զոհվել է 25, վիրավորվել 28 մարդ։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Ոստիկանության նախնական վարկածով՝ փլուզման պատճառ է հանդիսացել փոշու մրրիկը։
Նշվում է, որ զոհերից 4-ը երեխաներ են։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։











































