77 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Մայքլ Փարքսը: Այդ մասին հայտնում է Hollywood Reporter-ը` վկայակոչելով դերասանի գործակալին:
Մահվան պատճառը չի անվանվել:
Փարքսը հայտնի է «Սպանել Բիլին», «Ազատագրված Ջանգոն» ֆիլմերով և «Թվին Փիքս» սերիալով: Նա համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ ինչպիսիք են Քվենտին Տարանտինոն, Ռոբերտ Ռոդրիգեսը և Քևին Սմիթը:
Դերասանը ծնվել է 1940 թվականին և կարիերան սկսել 21 տարեկանից: Վերջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Փարքսը, թողարկվել է 2014 թվականին:










































