«Ուրախ եմ, որ մեզ՝ երիտասարդներիս, բացառիկ հնարավորություն է ընձեռվել այս կամ այն կերպով մասնակիցը դառնալու Երևանում իրականացվող տարբեր գործընթացներին, ուրախ եմ, որ մենք վստահության ենք արժանացել» – այս մասին այսօր Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ավագանու թեկնածու Աննա Հակոբյանը:
Երիտասարդ թեկնածուն կարևորեց հիմնականում երեք՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ձեռքբերումները և զարգացումը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































