ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) նոր ղեկավար է նշանակվել Էնդրյու Մաքեյբը՝ գերատեսչության նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի տեղակալը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը, որը հրապարակել է նաև ԱՄՆ գլխավոր դատախազի համապատասխան նամակը. այն ուղարկվել է FBI-ի բոլոր աշխատակիցներին:
NBC հեռուստաալիքն իր հերթին հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոմիին պաշտոնանկ անելուց հետո հանդիպել է Մաքեյբի հետ:
Հիշեցնենք, որ Թրամփը հեռացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին, որը գլխավորել է բյուրոյի կողմից անցկացվող հետաքննությունը՝ Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի անդամների հնարավոր կապերի վերաբերյալ։








































