Լուրջ հարցադրումներ ու քննարկումներ չեն արվում, և հասարակությանը թվում է, թե մի կողմում սեռական փոքրամասնություններն են, մյուս կողմում՝ ալկաշները: Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված քննարկմանը, անդրադառնալով «Մաքսային միություն, թե Եվրամիություն» երկընտրանքին, նման տեսակետ հայտնեց ԵՄԱ վերլուծաբան Միքայել Զոլյանը:
Ըստ նրա՝ այն, որ այս որոշումը շոկի մեջ գցեց Հայաստանի մի մասին, կապված է նրա հետ, որ ցածր մակարդակի է քաղաքական վերլուծաբանությունը. «Այն, որ գնալով խորանում է տպավորությունը, որ որոշումներն ընդունվում են մեկ այլ տեղ, դա փաստ է։ Բնավ կարևոր չէ՝ այդ տեղը Մոսկվան է, թե Բրյուսելը: Հիմա մենք ունենք այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանից չէր կախված այս որոշումը, այսինքն Ռուսաստանն ու Եվրամիությունը կբանակցեն և Հայաստանին տեղյակ կպահեն որոշման մասին: Ես չեմ բացառում, որ նոյեմբերին ինչ-որ ձևով Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, քիչ հավանակն է, որ ԽՀԱԱՊ-ով, բայց, այնուամենայնիվ, ոչինչ պետք չէ բացառել»:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։









































