Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվող «Անմահ գունդ» երթը, որի ժամանակ մարդիկ տանում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հարազատների լուսանկարները:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, երթին մասնակցում են հազարավոր մարդիկ՝ չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին:
Նշվում է, որ 2016թ. Ռուսաստանի ամբողջ տարածքում երթին մասնակցել է շուրջ 12 միլիոն մարդ:









































