58-ամյա երգչուհի Մադոննան Instagram-ում իր հետևորդների հետ կիսվել է անձնական բնույթի հրապարակումով:
Մայիսի 7-ին նա հրապարակել է 2 լուսանկար: Առաջին լուսանկարում, որի տակ գրված է «Ոսկի», պատկերված են նրա ոսկյա ատամները, իսկ երկրորդում ցուցադրված է նրա մարմինը` նա պառկել է սպիտակ սավանի վրա և լուսանկարվել:
Մեկ օրում հրապարակումը հավաքել է մոտ 70 հազար լայք և 2 հազար մեկնաբանություն, որոնցում երգչուհու հետևորդները նրան ողողել են հաճոյախոսություններով:











































