Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Եգիպտոսը բացել է Պաղեստինի Գազայի հատվածի հետ սահմանը, ինչն առաջացրել է իսրայելցիների բուռն դժգոհությունը, քանի որ հրեական պետությունում մտահոգություն ունեն, որ այստեղով զենք և զինամթերք կտեղափոխվի «ՀԱՄԱՍ»-ի համար:
Եվ ահա այս խնդրին երեկ անդրադարձել է Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը, որն ասել է, թե Եգիպտոսի հետ սահմանի բացումը «Իսրայելի համար նոր հնարավորություն է ստեղծում»:
Նրա կարծիքով՝ եթե Եգիպտոսը բացում է այդ սահմանը նաև առևտրային գործունեության համար, ապա Իսրայելը հանգիստ կարող է դադարեցնել բոլոր կապերը Գազայի հետ: Այլևս հարկ չի լինի Գազային տրամադրել ջուր, լույս, այլ ապրանքներ, ինչը պաղեստինյան կողմը ստանում էր միայն Իսրայելից, քանի որ նրա բոլոր սահմանները փակ էին:







































