Thursday, 18 06 2026
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին

Սերժ Սարգսյանի «եվրոպական ֆոտոսեսիան»

Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Արարողակարգային այց է, որը սովորական ընթացակարգ է գործընկերների պարագայում: Այսուհանդերձ, Սարգսյանի այսօրվա այցը զուգակցվում է մի քանի փաստերի հետ, որոնք որոշակի ինտրիգայնություն են հաղորդում իրավիճակին: ԵՄ-ն որոշակի ներդրում ունեցավ վերջին խորհրդարանական ընտրություններում` նպաստելով Սերժ Սարգսյանի ծրագրերի լեգիտիմացմանը: Մյուս կողմից` ԵՄ-ն անընդհատ բարձրաձայնում է հայաստանյան կոռուպցիայի խնդիրն` ահազանգելով, որ այն արմատներ է ձգել նաև քաղաքական և ընտրական համակարգերում: Շատերը կարծում են, որ ԵՄ Հայաստանի գրասենյակում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալը Հայաստանի իշխանության «դիպուկ» պատասխանն էր եվրոպացիների կրկնվող դիտողություններին:

Գուցե, բայց Հայաստանի իշխանությունների և Երևանում ԵՄ պատվիրակության հարաբերությունները, գոնե ֆորմալ առումով, գործընկերային են: Ֆորմալ բառը հատուկ եմ շեշտում, որովհետև Հայաստանն ու Եվրոպան բովանդակային հարաբերություններ, ըստ էության, չունեն: Հայաստանի իշխանության համար Եվրոպան սահմանափակվում է բրյուսելյան բյուրոկրատիայով, որի հետ մերոնք հակված են առևտուր անել` համակարգի լեգիտիմության և կայունության խնդիրները լուծելու համար: Նույնիսկ ընդդիմության համար Եվրոպան չհասկացված, չյուրացված մի բան է, որովհետև ընդդիմադիրները «կուշտ» ժամանակ օրհնում են Պուտինին, իսկ երբ նվաստացված ու ծեծված են լինում, եվրոպական դեսպանատների դռներն են վազում: Մեր հարուստների ու փողատերերի համար Եվրոպան ասոցացվում է կոմֆորտի հետ, որտեղ կարելի է փող ծախսել, լավ սպասարկվել, ժամանակ անցկացնել:

Իշխանության ու ռուսական պրոպագանդան իրենց «սև գործն» արել են և հասարակության աչքին Եվրոպան նույնացրել են աղանդների, միասեռականների հետ: Մինչդեռ մեր քաղաքական, տնտեսական էլիտաները, հասարակությունը չեն մարսել կամ գուցե չեն էլ ուզում մարսել Եվրոպա կոչվածի քաղաքակրթական նշանակությունը: Եթե իշխանություններն իրապես ապրեն եվրոպական ստանդարտներով, ապա հաջորդ առավոտ իսկ հրաժարական կտան` բացահայտելով, որ իրենց «վայրենի ոտքերի» համար դիսկոմֆորտ է եվրոպական «կոշիկներում»:

Եվրոպական ստանդարտը կբացահայտի մեր ընդդիմության անտաղանդությունն ու դատարկությունը: Մեր բիզնեսմենները իրենց գրասենյակները կահավորում են եվրոպական ճաշակով, դրանց հարմարեցնում իրենց կենցաղը, բայց գերադասում են կոնյակով հարցեր լուծել մոսկվաներում, որտեղ ոչ թե ապրանքի, ծառայության որակն է գնահատվում, այլ մաղարիչի չափը: Նույնը մեր հասարակությունն, որն, ինչքան ես եմ հասկացել, ոչ թե արդարության ձգտում ունի, այլ բարիքներին մոտ գտնվելու ցանկություն:

Եվրոպան, առաջին հերթին, քաղաքակրթական ընտրություն է, արժեքային համակարգ, ավելի ընդգրկուն հասկացություն, քան եվրոպական կառույցները՝ միասին վերցրած: Եվրոպական արժեհամակարգի հիմքում մարդն է, նրա ազատությունը: Արժեքներ, որոնք արհամարհված ու ստորադասված են Հայաստանի էլիտայի կողմից: Դա է պատճառը, որ մեր եվրոպական քաղաքականությունը զուրկ է բովանդակությունից, իսկ «Եվրոպայի օրը» հարմար առիթ` Սերժ Սարգսյանի հերթական ֆոտոսեսիայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում