Monday, 29 04 2024
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ

«Եպիսկոպոսաց ժողովը չեմ վարանի պատմական կոչել»

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում տեղի կունենա եպիսկոպոսների ժողով: Կխնդրեի մի փոքր բացեիք փակագծերը, ասում են աննախադեպ ժողով է, ինչու՞մ է այդ աննախադեպությունը:

– Առաջիկա սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով: Սա իրապես աննախադեպ մի ժողով է, քանի որ դարեր շարունակ տարբեր պատմական հանգամանքների բերումով այսպիսի ժողով չի գումարվել: Եղել են տեղական եպիսկոպոսաց ժողովներ, սակայն ըստ էության սա առաջին ժողովն է, որտեղ ներկա է լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը:

Եպիսկոպոսաց ժողովի իրավասությունն է որոշումներ կայացնել դավանաբանական, ծիսական, եկեղեցագիտական, կանոնական, բարոյական, միջեկեղեցական հարցերով` հիմնված Սուրբ Գրքի, եկեղեցական ժողովների, Եկեղեցու ուղղափառ հայրերի ուսուցումների և Սրբազան Ավանդության վրա: Իսկապես ուրախալի է, որ տարիների աշխատանքից հետո հնարավոր դարձավ կազմակերպել այս պատկառելի ժողովի գումարումը Մայր Աթոռում, որն իր աշխատանքով ժամանակի մեջ պիտի պատասխաններ տա Հայ Եկեղեցու զավակներին հուզող տարբեր խնդիրներին ու հայ հավատացյալի առջև ծառացած մարտահրավերներին: Վստահ ենք, որ այսուհետ եպիսկոպոսաց ժողովի կանոնավոր գումարման շնորհիվ լուրջ առաջընթաց կապահովվի Եկեղեցու կյանքում:

Ովքե՞ր են ժողովի մասնակիցները: Ի՞նչ բարձրաստիճան, հեղինակավոր հյուրերի ենք սպասում, ո՞ր երկրներից:

– Ժողովին մասնակցելու են Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսները, այսինքն` Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ողջ եպիսկոպոսաց դասը: Այս օրերին Հայ Եկեղեցու կյանքում կարևոր այս իրադարձության առիթով ամենքը պիտի ժամանեն իրենց ծառայության վայրերից` աշխարհասփյուռ թեմերից և համայնքներից, կառույցներից ու հաստատություններից (անգամ հանգստի կոչված եկեղեցականները)`իրենց ավանդը բերելու օրակարգում ներառված հարցերի լուծման գործում:

Ի՞նչ թեմաներ են ընդգրկված օրակարգում:

– Ժողովը գումարվել է հստակ օրակարգով: Երկու հիմնական նյութեր են քննության առնվելու, որոնց վերաբերյալ նախապես հսկայական, տարիների աշխատանքն է կատարվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված հանձնախմբերի կողմից: Նախ քննարկվելու է Ս. Մկրտության խորհրդի միասնական մեկ բնագիրը, որպեսզի բոլոր հայոց եկեղեցիներում աշխարհով մեկ ապահովվի ծեսի միօրինակությունը, ինչպես նաև այս առիթով մշակված կանոնական ուղեցույցը հոգևորականների համար և նախամկրտական ուսուցողական ձեռնարկը մկրտության պատրաստվողների և կնքահայրերի համար: Հետագային եպիսկոպոսաց ժողովները քննության պիտի առնեն նաև այլ խորհրդակատարություններն ու ծիսակարգերը:

Քննարկման երկրորդ նյութը Հայոց Եկեղեցու Սրբադասման կարգի վերականգնման հարցն է: Գիտեք, որ 15-րդ դարից ի վեր Հայ Եկեղեցում սրբադասում տեղի չի ունեցել և Եկեղեցու առջև այսօր ծառացած է սրբադասման պատմական կարգի վերականգնման խնդիրը: Այս խնդրի շրջագծում դիտարկվելու է նաև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հնարավոր սրբադասման հարցը: Ժողովն անդրադարձ է կատարելու և վեր հանելու հարցեր, որոնք այսօր ծառացած են մեր Եկեղեցու առջև որպես մարտահրավերներ: Վերջինների քննարկման արդյունքում ժողովի դիվանը կհստակեցնի հաջորդ ժողովի օրակարգը և անելիքները:

Ինչո՞վ է պայմանավորված ժողովի անցկացման ժամկետի ընտրությունը:

– Ժողովը, ինչպես նշեցի, երկար ժամանակ նախապատրաստվել է Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների համընդհանուր ջանքերով: Հոգևորական և աշխարհական կարող անձերի ներգրավմամբ իրականացվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները, և այժմ այլևս հասել է պահը, որպեսզի այդ աշխատանքների շարունակականության համար իր իրավասությամբ եպիսկոպոսաց ժողովը կայացնի որոշումներ:

– Արդյոք ժողովի անցկացումը պայմանավորվա՞ծ է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցով:

– Չեմ վարանի այդ առումով ժողովը պատմական կոչելուց: Ժողովը պայմանավորված է Եկեղեցու վարչա-կազմակերպական, հոգևոր-եկեղեցական, ծիսական կյանքի կանոնակարգման, վերակազմակերպման ու բարեփոխման հրամայականով և առկա ժամանակակից մարտահրավերներին պատասխաններ տալու անհրաժեշտությամբ: Ձեր հիշատակած կարևոր այդ տարեթիվը ևս իր անդրադարձը պիտի ունենա և այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ ժողովի օրակարգում է դրված Եկեղեցու Սրբադասման կարգի վերականգնման հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում