Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Արցախի բնակչությունը. Շ. Քոչարյան

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Արմենպրես»-ին մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը, անդրադառնալով հակամարտության լուծմանը, նշել էր, որ դրա համար որպես հիմք պետք է ծառայեն միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Նա հայտարարել էր, թե հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկը չի ընդունում այդ հիմքը:

Շավարշ Քոչարյանի արձագանքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ցանկացած հակամարտության կարգավորում, իսկապես, պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և առաջին հերթին ՄԱԿ կանոնադրության վրա: ԱԳ փոխնախարարին անհրաժեշտ է հիշեցնել, որ, համաձայն ՄԱԿ կանոնադրության, պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Ինչ վերաբերում է ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունած բանաձևերին, ապա հենց Ադրբեջանն է տապալել այդ բանաձևերի կատարումը, բանաձևեր, որոնց հիմնական պահանջը ռազմական գործողությունների դադարեցնումն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքների, ինչպես նաև Ադրբեջանի՝ ԼՂՀ վերահսկողության ներքո հայտնված տարածքների առկայությունն Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և հենց Ադրբեջանի կողմից ՄԱԿ անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևերի չկատարման հետևանքներից մեկն է:

Փոխարտգործնախարարը, ըստ էության, մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Իսկ տվյալ հարցում Ադրբեջանի Սահմանադրության վրա հղումներն անտեղի են, քանի որ Սահմանադրությունը ընդունվել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո: Այդպիսով Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն առնվազն որպես հակամարտության կողմ: Ավելին, որևէ պետություն իրավասու չէ իր ներքին օրենսդրությունը, այդ թվում՝ Սահմանադրությունը, հակադրել միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, այն էլ՝ ՄԱԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորություններին:

Վերջում, մնում է պարոն Ազիմովին կարեկցել, ով չի քողարկում իր հիսաթափությունն առ այն, որ Մինսկի խմբի համանախագահների պարագայում ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունը» չի հաջողվել և Մինսկի խմբի համանախագահները չեն ծառայում Ադրբեջանի շահերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում