Վենետիկի իշխանություններն արգելել են բացել շաուրմայի փողոցային վաճառքի նոր կետեր, ինչպես նաև սահմանափակել հանրային սննդի կետերի թիվը։ Այսմասին փոխանցում է The Guardian-ը։
«Մենք մտադիր ենք սահմանափակել գործունեության տեսակները, որոնք համատեղելի չեն Վենետիկի մշակութային ժառանգության պահպանման հետ»,-հայտարարել է զբոսաշրջության քաղաքական դեպարտամենտի ղեկավար Պաոլա Մարը։
Ավելի վաղ Վենետիկի իշխանությունները որոշել էին հատուկ սարքեր տեղադրել՝ զբոսաշրջիկներին հաշվելու համար։ Դա նպատակ ունի վերահսկելու քաղաքի հյուրերի թիվը։








































