ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրները պետք է շուտով հանդիպեն՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման համար:
Ավելի վաղ Ռուսաստանն ԱՄՆ-ին տեղեկացրել էր Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու իր ծրագրի մասին: Նախագծի մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Նախատեսվում է, որ ռուսական նախաձեռնությունը չորեքշաբթի Ժնևում կքննարկեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին:









































