Միշել Օբաման ռեփ-ալբոմ կթողարկի՝ ավելորդ քաշի դեմ իր քարոզարշավի շրջանակներում: Ալբոմը, որը լույս կտեսնի սեպտեմբերին, կոչվում է Songs for a Healthier America:
Ալբոմը բաղկացած կլինի 19 երգերից, որոնք պետք է երեխաներին «համոզեն» ճիշտ սնվել: Սկավառակում ներկայացվում են «Բուսակեր աղջիկը», «Մենք սիրում ենք բանջարեղեն», «Դու այն ես, ինչ ուտում ես» և այլ ստեղծագործություններ: Դրանցից 10-ի համար նաև տեսահոլովակներ կնկարահանեն, որոնք կցուցադրվեն դպրոցներում:
Պետք է նշել, որ Միշել Օբաման ինքը ռեփ չի երգում, ուղղակի որոշ հատվածներում երաժշտությանը, այսպես ասած, «կցված է» նրա ձայնը:
Այս մասին հաղորդում է Kedem-ը:








































