Saturday, 06 06 2026
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են

Արևմուտքից քշվածները. մեկուսացված գրկախառնում Սոչիում

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած հանդիպման արդյունքների մասին:

– Ձեր գնահատմամբ՝ որո՞նք էին Պուտին-Էրդողան բանակցությունների գլխավոր օրակարգային հարցերը՝ սիրիական հիմնախնդի՞րը, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը և պատժամիջոցների խնդի՞րը, թե՞ նաև այլ հարցեր: Ի՞նչ արդյունքներ տվեց այս հանդիպումը:

– Դիտարկելով այցի մանրամասները, հնչած հայտարարությունները և Անկարայից հնչող պարզաբանումներն այցի մասին՝ կարելի է ասել, որ հանդիպման օրակարգի առանցքում հիմնական հարցերն էին սիրիական հիմնախնդիրը և Ռուսաստանի ու Թուրքիայի առևտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես՝ պատժամիջոցների վերացումը:

Սիրիայի խնդրի առնչությամբ Անկարայի համար առաջնայինը հրադադարի ռեժիմի պահպանման և հատկապես «ոչ բախումնային» գոտիների ստեղծման համաձայնությունն էր, որը կայացվեց, և որը գործում է եռակողմ ձևաչափով: Սա դեռևս 2016թ. վերջին Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձևաչափով ձեռք բերված համաձայնության տրամաբանական շարունակությունն էր:

Եթե հանդիպումը գնահատենք աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից, ապա այսօր Անկարայի համար առավել հրատապ և պահանջված է Մոսկվայի հետ հարաբերությունների վերջնական կարգավորումը և սերտացումը, ճգնաժամի հետևանքների վերացումը, քանի որ Անկարայի կոշտ դիմակայությունը Արևմուտքի հետ, Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների խնդիրը, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առաջացած անվստահությունը և բավական բարդ հարաբերությունները, մի խոսքով՝ արևմտյան առանցքի հետ Թուրքիայի բարդ հարաբերությունները ստիպում են, որպեսզի վերջինս գնա Ռուսաստանի հետ ավելի ակտիվ համագործակցության և դրանով փորձի լուծել իր համար կարևորագուն մի շարք խնդիրներ:

Նույնը, կարելի է ասել, Ռուսաստանի տեսանկյունից: Ռուսական կողմը կրկին փորձում է օգտագործել Թուրքիայի մեկուսացվածությունը արևմտյան առանցքից և Թուրքիային բերել իր «ազդեցության գոտի»՝ ոչ միայն առևտրատնտեսական, էներգետիկ, այլև ռազմաքաղաքական առումով: Վերջին գործոնը վերաբերում է, մասնավորապես, սիրիական հիմնախնդրին: Այս համատեքստում երկու երկրները, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ իրադրության և ինչ-որ առումով նաև մեկուսացվածության մեջ, փորձում են ձևակերպել ընդհանուր օրակարգ, համատեղ շահեր և առաջ տանել հարաբերությունները այս ուղղությամբ: Սա կրկին աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում երկու երկրների՝ միմյանց ընդունելու հերթական փորձն է:

– Այսինքն՝ կարծում եք, որ սա ոչ այնքան սիրիական խնդրի մասին էր, որքան Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռելո՞ւ:

– Կարելի է նաև այդպես մեկնաբանել, բայց մի քանի հարթություններով: Իհարկե, դա վերաբերում է ընդհանուր արտաքին քաղաքական հարթությանը, բայց կան նաև կոնկրետ շահեր հենց սիրիական հիմնախնդրի պարագայում, որը առնչվում է վերևում նշվածին: Թուրքիան չունի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի աջակցությունը սիրիական հակամարտությանն առնչվող այն խնդիրներում, որոնք ինքն է փորձում իրականացնել, ուստի ձգտում է նման համաձայնության գալ Ռուսաստանի հետ և օգտագործել այդ հանգամանքը, որպեսզի գոնե կարճաժամկետ հեռանկարում որոշակի լծակներ, հնարավորություններ ստանա Ռուսաստանից, որն ակտիվորեն ներգրավված է սիրիական հակամարտությանը:

Գրեթե նույն կերպ 2016-ի օգոստոսին ձեռք բերվեց համաձայնություն, որպեսզի Թուրքիան և Ռուսաստանը փորձեն համակարգված որոշակի գործողություններ իրականացնել, ինչի հետևանքով Թուրքիան թուլացրեց իր հովանավորության տակ գտնվող ընդդիմադիր զինյալների դերակատարությունը Սիրիայում և հնարավորություն տվեց Ռուսաստանին, սիրիական կառավարական բանակի հետ միասին, խոշոր ռազմական գործողություն իրականացնել Հալեպի ուղղությամբ: Դրա փոխարեն Թուրքիան կարողացավ ստանալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվություն կամ ավելի շուտ՝ համաձայնություն Ռուսաստանից, որը  հենց «Եփրատի վահան» գործողությունն էր: Հիմա էլ երկու երկրները փորձում են որքան հնարավոր է ձևակերպել ընդհանուր օրակարգ՝ կապված սիրիական հիմնախնդրի հետ: Այս խնդիրը ի հայտ եկավ հատկապես սիրիական Խան Շեյխուն ռազմաօդային բազայի դեմ ամերիկյան հրթիռային հարվածներից հետո: Բայց սա էլ բավական բարդ գործընթաց է, որովհետև եթե խոսքը հրադադարի ռեժիմի պահպանման և «թռիչքազերծ ոչ բախումնային» գոտիների ստեղծման մասին է, ապա երկարաժամկետ հեռանկարում, այդուհանդերձ, հակասություններ կան, և հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես պիտի կողմերը ձևակերպեն իրենց ընդհանուր քաղաքական մոտեցումները սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում:

Մյուս կողմից՝ այս այցը նաև Ռուսաստանից որոշակի պարզաբանումներ ստանալու քայլ էր, ինչպես օրինակ՝ Սիրիայի հյուսիսում քրդական գործոնի հետ կապված: Թուրքիան մեղադրանքներ էր ուղղել ՌԴ-ին Աֆրինում ռուսական զինտեխնիկայի կուտակման և այլ հարցերի վերաբերյալ: Այս թեման ևս շոշափվել է: Թուրքիան նաև ձգտում է հասնել Մոսկվայից պատժամիջոցների ամբողջական վերացման: Բայց սա էլ ամբողջական լուծում չստացավ, որովհետև ռուսական կողմը պահպանեց գյուղմթերքների՝ հատկապես լոլիկի և վիզային ռեժիմի հետ կապված արգելանքները: Այդուհանդերձ, նախորդ տարիներին տնտեսական գործակցության լայն բազա է ստեղծվել, և երկու երկրների համար դա չափազանց կարևոր է: Դա նաև պայմանավորում է քաղաքական հարաբերությունները:

Կարելի է ասել՝ սա նաև ստուգողական այց էր, որովհետև չմոռանանք, որ առաջիկայում տեղի է ունենալու նաև Էրդողան-Թրամփ հանդիպում, իսկ սա չափազանց կարևոր կլինի: Թուրքիան փորձում է այս իրավիճակում հասկանալ կողմերի ռազմավարական ծրագրերը, որպեսզի կարողանա ավելի ճկուն կիրառել իր քաղաքականությունը, օգտվել, այսպես ասած, ընձեռված հնարավոր սողանցքներից: Կարծում եմ, որ պատկերն ավելի կհստակեցվի Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո: Առջևում դեռևս լուրջ խնդիրներ կան, որոնք այս կամ այն կերպ կազդեն ռուս-թուրքական, թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

– Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք այն հարցը, որ Ռուսաստանը կարող է Ս-400 զենիթահրթիռային համալիրներ վաճառել Թուրքիային:

– Ս-400-ի վաճառքի խնդիրը երկար տարիներ գտնվում է օրակարգում, և թեման ժամանակ առ ժամանակ ակտիվանում է: Ռուսաստանը 2006 թվականից մասնակցում է Թուրքիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման հայտամրցույթին: Բավական բարդ իրավիճակ է, որովհետև Թուրքիայի ՀՕՊ-ը նաև ՆԱՏՕ-ի հետ միասնական հակաօդային, հակահրթիռային պաշտպանության համակարգի մեջ է, և այս առումով ռուսական համալիրների ձեռք բերումը խնդիր է առաջացնում Թուրքիա-ՆԱՏՕ ինտեգրացիայի համար: Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի նպատակը ՆԱՏՕ-ից դուրս անկախ կամ «ազգային» ՀՕՊ-ի ստեղծումն է, որն ինտեգրված չի լինի ՆԱՏՕ-ի ընդհանուր համակարգին և ինչու ոչ՝ կաշկանդված չի լինի: Սա դեռ երկար ժամանակ կպահանջի, որովհետև թուրքական կողմը նաև ցանկանում է ստանալ տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն կտա համատեղ արտադրություն իրականացնել: Իսկ դա բավական բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով այն, որ Ս-400 համալիրների տեխնոլոգիաները ռազմաքաղաքական լուրջ գործոն են, և Ռուսաստանը հեշտությամբ չի համաձայնի այն կիսել Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ Ռուսաստանի համար կարող է գայթակղիչ դիտվել Թուրքիայում ՆԱՏՕ-ից անկախ համակարգի հնարավորությունը և դրանով պայմանավորված՝ դաշինքում հակասությունների խորացումը:

– Թուրքիան և Ռուսաստանը բանակցությունների ընթացքում շատ հաճախ քննարկման առարկա են դարձնում նաև կովկասյան տարածաշրջանի խնդիրները, մասնավորապես՝ Ղարաբաղյան հարցը: Ձեր կարծիքով՝ Պուտինը և Էրդողանը շոշափե՞լ են Հայաստանին առնչվող հարցեր:

– Հետաքրքիր է, որ նաև թուրքական մամուլում որևէ անդրադարձ չեղավ այդ հարցին՝ ի տաբերություն նախորդ հանդիպումների, երբ այս կամ այն կերպ բարձրաձայնվում էին Թուրքիայի խնդիրները Կովկասում: Եթե մարտի 11-ին կայացած «Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» նիստից հետո Էրդողանը իր ելույթում անդրադարձավ Արցախյան հիմնախնդրին և այդ հարցում Ռուսաստանի ունեցած դերակատարությանը, այս անգամ մամուլի ասուլիսին որևէ խոսք չեղավ կովկասյան ուղղության մասին, թեև Էրդողանը մշտապես փորձել է բարձրացնել Արցախյան հարցը նման ձևաչափով հանդիպումների ժամանակ: Դժվար է ասել՝ իրականում ինչ այլ օրակարգային խնդիրներ են եղել, բայց, համենայնդեպս, այդ հարցն այս անգամ չբարձրաձայնվեց հրապարակային մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում