Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ միայն հավասար չէ, այլև վասալային վիճակում է. պատասխան Տիգրան Սարգսյանին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը օրերս հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմնական սկզբունքը անդամ երկրների հավասար ներկայացվածությունն է. փոքրիկ Հայաստանը կամ Ղրղըզստանը ունեն նույնքան ձայներ, որքան Ռուսաստանը կամ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները:

«Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին, մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Դա նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵԱՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից»,-  ասել է Տիգրան Սարգսյանը:

Ի դեպ, նույն Տիգրան Սարգսյանը 2010-ին, երբ դեռ վարչապետ էր,  Il Giornale-ին տված հարցազրույցում ասում էր, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է: Հարցին՝ Հայաստանը նայո՞ւմ է Եվրոպա, վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել էր. «Մենք բարեփոխումների ճանապարհ ենք անցնում, որպեսզի Եվրոպական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի հասնենք: Դա կտևի առնվազն 10 տարի, բայց ես հաճախ եմ մտածում, թե ինչպիսին կլինի մեզ սպասող Եվրոպան»:

Հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով Տիգրան Սագսյանի՝ օրերս կատարած հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այս հայտարարությունները նախևառաջ Ռուսաստանի լավ հաշվարկված ծրագրի մասն են, որովհետև եթե Հայաստանի ծագումնաբանությամբ մարդը կատարում է ռուսական պետական պաշտոնյայի և ռուսական քաղաքականության շահերի արտահայտողի գործառույթ, բնականաբար, նա վճարվում է ոչ թե իր ուղիղ աշխատանքային պարտականությունների համար, որոնք շատ աղոտ են, անորոշ և որևէ արդյունքի չեն բերում, այլ վճարվում է հենց նման ելույթների, նման պրոպագանդայի համար, որովհետև Ռուսաստանում հիմա միակ բանը, որ լավ վճարվում է, կեղծ պրոպագանդան է: Վկան՝ ռուս լրագրողների, ագիտատորների, հայկական ծագումով, բայց ռուսական քաղաքականության նվիրյալների այդ ամբողջ բանակը, որը  սպասարկում է Ռուսաստանի շահերը: Ցավալի է, որ այսպիսի պաշտոնյաների հայտնվելը ռուսական ուղեծրում, որպես կանոն, սերում է նախնական արևմտական կեղծ դիրքորոշումից, որովհետև սկզբում այդ պաշտոնյաները ինքնահռչակվում են իբրև արևմտյան  գծի հետևորդներ, հետո հանկարծակի հայտնվում են ռուսական ճամբարում, որը նշանակում է հետևյալը. Արևմուտքը ուշադիր չէ այն մարդկանց հանդեպ, ում վստահում է արևմտյան արժեքների պաշտպանությունը: Հայաստանում բոլոր այդ մարդիկ քաղաքական սկզբունք չունեն, որովհետև քաղաքական նման սկզբունքի շեշտակի փոփոխությունը վկայում է  քաղաքական սկզբունքների բացակայության, այլասերման և աղճատման մասին»,- ասաց հրապարակախոսը:

Անդրադառնալով այս հայտարարության բուն էությանը՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ ԵԱՏՄ երկրները չեն կարող հավասար լինել՝ մի պարզ պատճառով, որ Հայաստանը  բազմիցս տեսել է իր շահերի անտեսումը ռազմական պարագայում՝ զենքի վաճառքի տեսքով, տնտեսական պարագայում՝ Հայաստանի տնտեսական շահերի նվազեցմամբ, և զուտ մարդկային հարգանքի և դիվանագիտական արժեքի պարագայում, երբ Լուկաշենկոն բացակայում էր ասուլիսներից, երբ Ղազախստանի ներկայացուցիչները չէին գալիս եվրասիական հանդիպումներին, երբ Սերժ Սարգսյանի մոտ արտահայտում էին իրենց զորակցությունը Ադրբեջանին, որը մեր թշնամին է: Նաև այս համատեքստում Ղազախստանի պարտքի ներումը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն հավասար չէ, այլև վասալային վիճակում է: Բայց բնական է, որ ճշմարտության համար վարձատրությունը լավը չէր, պետք է վարձատրել բացահայտ ստի համար, ուղղակի մեր պետության խնդիրն է այդ ստի բացահայոտւմը տալ, ոչ թե մասնակից դառնալ այդ գործընթացին»:

Տիգրան Սարգսյանը, նրա խոսքով, ռուսական ազդեցության գործիչ է, իսկ այդ ազդեցության գործիչները հեղեղում են արևմտյան դեսպանատների ընդունելությունները, արևմտյան ծրագրերին մասնակցություն են  ունենում: Նրա կարծիքով՝ այստեղ անելիք ունի Արևմուտքը. այստեղ Արևմուտքի թողտվությունն է, որովհետև Արևմուտքը պետք է հասկանա, թե ում է վստահում առանց այն էլ փխրուն ժողովրդավարական գիծը:

ԵԱՏՄ-ի ամենահզոր երկիրը, նրա խոսքով, Ռուսաստանն է, որի պահուստային ֆոնդը սպառվել է: «Եթե մենք հռչակում ենք, որ ԵԱՏՄ-ն միայն  տնտեսական միություն է, գուցե բարձրաձայնե՞նք ռուսական տնտեսության ներկա վիճակը հետզհետե խորացող պատժամիջոցների պարադիգմայում»,- հավելեց Ա. Սեդրակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում