Նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատած եւ զինվորական ծառայությունից արձակված Էնրիկո Ապրիամովը արդեն այսօր նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ստորագրել էր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու եւ զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանագիր:









































