Այսօր Ավանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ նորընտիր պատգամավոր Արման Սահակյանը նախօրեին ասել է, թե Նիկոլ Փաշինյանը նախևառաջ թող Իջևանում ավագանու անդամ ընտրվի, հետո քաղաքապետ դառնա, այնտեղ փոփոխություն անի, հետո կգա Երևան, «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ի գիտություն Արման Սահակյանի, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք Մարաշ վարչական շրջաններից: Եթե Արման Սահակյանը չգիտի, կարող եք տեղեկացնել: Եվ ընդհանրապես տպավորություն ունեմ, որ Տարոն Մարգարյանի թիմը տեղեկացվածության լուրջ պակաս ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































