Կանադայում տղամարդը կարողացել է փախչել արջից՝ նրան վախեցնելով բջջային հեռախոսով, հայտնում է BBC News-ը:
Մայք Սփենսը՝ Չերչիլ քաղաքի քաղաքապետը, պատմել է, որ տեղացիներից մեկի վրա, ում անունը չի հրապարակվում, շաբաթ օրը տուն վերադառնալիս արջ է հարձակվել:
Այն պահին, երբ արջը հարձակվել է տղամարդու վրա, վերջինս հանել է բջջայինը ու սարքի լույսով վախեցրել կենդանուն:
Իշխանությունները հաստատել են բևեռային արջի հարձակման փաստը ու հայտարարել, որ ագրեսիվ կենդանուն բռնել են նույն օրը:
Չերչիլը համարվում է «Սպիտակ արջերի մայրաքաղաք»՝ կենդանիների մեծ թվաքանակի պատճառով, որոնք աշնանային միգրացիայի ժամանակ գալիս են քաղաք։










































