Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով դուբլի հեղինակ է դարձել Բելառուսի ընտրանու դեմ հանդիպմանը, հայտնել է, որ հաղթանակի է հասել ամբողջ թիմը:
«Համաձայն եմ, որ ես գոլ խփեցի ճիշտ ժամանակին, սակայն Ֆրանսիայի հավաքականի փրկիչ ինձ չեմ համարում: Մենք հիանալի անցկացրինք երկրորդ խաղակեսը և հաջողության հասանք ամբողջ թիմով:
Ես կարողացա խաղադաշտ դուրս գալ` ֆիզիոթերապևտների կատարած մեծ աշխատանքի շնորհիվ: Երկուշաբթի երեկոյան արդեն ես վստահ էի, որ խաղալու եմ»,- ասել է Ռիբերին:




































