Ավստրալացի գիտնականները հայտարարել են, որ ապագայում սարքերի մարտկոցները կլիցքավորվեն քվանտային էներգիայով, հայտնում է sundaynews.info-ն: Մասնագետները պարզել են, որ միմյանց միացված մի քանի մարտկոցներ մի քանի անգամ ավելի արագ են լիցքավորվում, քան առանձին-առանձին:
Մասնագետների կարծիքով՝ իրենց աշխատանքի արդյունքները թույլ կտան ստեղծել նանո չափսի էներգիայի լիցքավորման պրոցեսների բարելավման նոր մեթոդներ, ինչպես նաև քվանտային տեսության և թերմոդինամիկայի փոխկապվածության ուսումնասիրություն:









































