Երևանում բացվեց Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին: Բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ իսկապես կարևոր օր է բոլորի համար: «Ասում են՝ այդքան կարևոր չէ, թե որքան օր կա մարդու կյանքում, որքան կարևոր է, թեինչքան կյանք կա մարդու ապրած յուրքանչյուր օրվա մեջ: Թաթուլ Կրպեյանի անցած ուղին, իր համոզմունքը, իր կյանքո վ լի յուրաքանչյուր օրը՝ դրա վառ ապացույցն է: Լինում ենպահեր, երբ կենաց-մահու կռիվը միակ պայքարն է, և եթե շատերի համար դրանք ինքնաբուխընդունված որոշումներ էին, ապա խորհրդային բանակում ծառայելուց հետո պատմաբանիմասնագիտություն ընտրած և իր հայրենի գյուղում պատմության ուսուցիչ աշխատող ԹաթուլԿրպեյանի համար այն խորը գիտակցված, նաև՝ խոսքով ձևակերպված իմաստություն էր: Մենքչենք, որ հերոսների առաջ հարգանքի տուրք ենք մատուցում, հերոսներն են, որ թույլ են տալիսնույնիսկ մահվանից հետո, իրենց ապրած կյանքով, իրենց անցած ճանապարհով իմաստավորելմեր գոյությունը՝ ազգային ինքնության առանցքը դարձնել կենտրոն մեր կյանքի ողջճանապարհին: Այնպես որ, մենք չենք, որ արդարություն ենք մատուցում Թաթուլ Կրպեյանին, այլ ինքն է, որ հերթական անգամ իր օրինակով մեր սերունդներին ասել է, որ Հայաստանի հողնանառիկ է, պետությունն ամուր, իսկ մեր ապագան միշտ պայծառ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:









































