Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Կլինի՞ նոր ընդդիմություն

Հայաստանի նախընտրական շրջանը պարզորոշ ի ցույց դրեց որոշակի նոր խնդիրներ, որ կանգնած են Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի առաջ: Եվ այդ էական խնդիրներից մեկը, որոնք համակարգային նշանակություն են ունենալու Հայաստանի համար, նոր որակի, տեսակի և թերևս նոր կառուցվածքի ընդդիմության ձևավորման հարցն է: Հայաստանի նախընտրական  և հետընտրական արշավը վկայեց, որ Հայաստանում առկա է ընդդիմության ճգնաժամ:

Ահա այս համապատկերում հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանում կձևավորվի՞ նոր որակի և բովանդակության, նոր մտածողության և արժեքների ընդդիմություն, որն այդ ամենը նախ և առաջ իր ներքին կյանքում կկիրառի՝ դրանով իսկ հանրությանը համոզիչ փաստարկներ ներկայացնելով, որ իրապես հենց ինքն է Հայաստանի դեմոկրատական փոփոխությունների հուսալի բազան: Սակայն, մյուս կողմից, այդ ընդդիմությունը հասարակությանը պետք է նաև համոզի, որ ինքը նաև կարող է հանդիսանալ մոբիլիզացիոն այն կառույցը, որը կկարողանա առանց ազգի նորանոր փրկիչներ հռչակելու, այն էլ իշխանության համակարգում եղած ու գտնվող փրկիչներ, լուծել հասարակության դրած հրատապ պահանջները և ժողովրդավարական մաքուր փոփոխություններ իրականացնել:

Այն, որ Հայաստանում նոր որակի և տեսակի ընդդիմության ռեսուրս կա, աներկբա է: Այդ ռեսուրսը կա ամենուր՝ թե՛ հասարակական հենարանից էապես շեղված Հայ ազգային կոնգրեսում, թե՛ «Ելք» դաշինքում և նրան մաս կազմող առանձին կուսակցություններում, թե «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության», և թե անկուսակցական քաղաքացիական նախաձեռնություններում: Իհարկե, որոշակիորեն ուտոպիստական կլինի պատկերացումը, թե հնարավոր է այդ ամենը առանց բացառության մոբիլիզացնել: Բայց որ դրա զգալի մասը կենտրոնացնելն ու մեկ կառույցի շրջանակում համախմբելը հնարավոր է, թերևս իրատեսական է: Սակայն այդ համախմբումը պետք է լինի ոչ թե բուրգի, այլ հնարավորինս բազմազանության սկզբունքով, որովհետև նոր ընդդիմության ուժը թերևս լինելու է քաղաքացիական արժեքների և առաջնահերթությունների գերակա միասնության, բայց մտածողության և տեսակների մարտավարական բազմազանության մեջ, և այդ բազմազանության համար հնարավորինս լիարժեք դրսևորման հնարավորություն և մեխանիզմ ձևավորելու մեջ:

Հայաստանում նոր ընդդիմության գլխավոր խնդիրը պետք է լինի նախ և առաջ ժողովրդավարական այլընտրանքային հասարակական համակարգի մոդել ձևավորելը, որը առավել համոզիչ և առարկայական կդարձնի ընդդիմության ասելիքն ու անելիքը՝ ապահովելով հնարավորինս լայն հանրային ընկալում և մասնակցություն: Այդ խնդիրը լինելու է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի գլխավոր խնդիրը առաջիկա տարիների ընթացքում, առավել ևս, որ նկատելի է, թե ինչպես է իշխանությունն իր խնդիրը փորձում լուծել արդեն ոչ թե հստակ միաբևեռությամբ, այլ դե յուրե բազմաբևեռ համակարգ ձևավորելու բավական թափանցիկ մտադրությամբ, որի մի մասը, կամա, թե ակամա, կարծես թե արդեն իսկ դառնում է, այսպես ասած, հիմնական ընդդիմությունը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում