Երեքշաբթի եվրահանձնաժողովը որոշում է կայացրել 58 միլիոն եվրո հատկացնել Լիբանանին՝ երկրին աջակցելու համար Սիրիայից փախստականների հոսքի իրավիճակում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Բրյուսելում եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Ինչպես նախորդ շաբաթ ընդգծեցի Վիլնյուսում արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, ԵՄ-ն ձգտում է քաղաքական կարգավորման, որը կհանգեցնի միասնական, համապարփակ և ժողովրդավարական Սիրիայի: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն՝ որպես խոշորագույն դոնոր, հակված կմնա աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն սիրիական հակամարտության հետևանքով»,- ասվում է Բրյուսելում այս կապակցությամբ հրապարակված ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ:
Հատկացվող միջոցները սիրիացի փախստականների և նրանց ընդունող լիբանանցիների կարիքները հոգալու համար են:











































