«Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյան չի ցանկանում, որ իրեն դիտեն որպես Ռադամել Ֆալկաոյի փոխարինող: Հիշեցնենք` Ֆալկաոն «Ատլետիկո»-ից «Մոնակո» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Կարծում եմ, որ Ֆալկաոյին այստեղ շատ սիրում են և նա ընդմիշտ կմնա երկրպագուների սրտերում, բայց ես Ֆալկաոն չեմ:
Ես պետք է նպաստեմ «Ատլետիկո»-ի հզորացմանը: Նպատակ չունեմ անել այնպես, որ երկրպագուները մոռանան մեկ այլ ֆուտբոլիստի մասին»,- ասել է Վիլյան:









































