Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեմ կոշտ պատասխանը կզսպի Հյուսիսային Կորեային քիմիական զենքի կիրառման հարցում: Այս մասին Պեկինում հայտարարել է քաղաքական հարցերով ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջեյմս Միլլերը:
«Ես հատկապես նշել եմ, որ Հյուսիսային Կորեան ունի քիմիական զենքի վիթխարի պաշարներ, և մենք չենք ցանկանում ապրել աշխարհում, որտեղ Հյուսիսային Կորեան կզգա, որ քիմիական զենքի կիրառման դեմ արձագանքը թուլացել է»,- ասել է նա:
Իր հերթին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ քիմիական հարձակման դեմ ոչ պատշաճ պատասխանը միայն կամրապնդի Ասադի դիրքերն ու անվտանգության սպառնալիք կստեղծի ինչպես տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների, այնպես էլ ԱՄՆ-ի համար:
«Մենք չենք կարող թույլ տալ ահաբեկիչներին, միջուկային Հյուսիսային Կորեային կամ Իրանին, որը փորձում է միջուկային զենք ստանալ, թեկուզ մեկ րոպե մտածել այն մասին, որ մենք հեռանում ենք մեր դիրքորոշումից»,- Ռայսի խոսքերն է մեջբերում Interfax-ը:










































