Սեպտեմբերի 10-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան շարժումը խաղից առաջ կազմակերպելու է երթ:
«Հավաքականի բոլոր նվիրյալ երկրպագուներին հրավիրում ենք միանալ երթին: Հավաքվում ենք քաղաքապետարանի դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ 17:30-ին: Երթը կմեկնարկի 18:15-ին: Կոչ ենք անում գալ հավաքականի մարզաշապիկներով, իսկ ովքեր չունեն՝ կարմիր շապիկներով: Երթը կուղեկցվի երգերով, վանկարկումներով և ճայթրուկների այրումով, իսկ ցանկացողները կներկվեն եռագույնի գույներով»,- նշվում է Red Eagles-ի հաղորրդագրությունում:






































