Sunday, 28 04 2024
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում

Հետընտրական ստուգումներ Արտաշատի պոլիկլինիկայում. վարիչն ազատվել է աշխատանքից

Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Սերինե Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ դեռ խորհրդարանական  ընտրություններից առաջ Արարատի մարզպետն իր մոտ էր հրավիրել Սերինե Հայրապետյանին, ասել, որ նա Արտաշատի պոլիկլինիկայում հակաքարոզչությամբ է զբաղվում, որ կոլեկտիվից կան դիմում-բողոքներ, ու այդ պատճառով էլ նա ազատված է աշխատանքից: Հայրապետյանը փորձել էր պաշտպանել իր իրավունքները, բողոքի ձայն էր բարձրացրել, ինչից հետո հայտարարվեց, որ նա շարունակելու է աշխատել, ու որ մարզպետին թյուրիմացության մեջ գցողներ էին եղել: Սակայն ընտրություններից հետո պարզ է դարձել, որ պոլիկլինիկայի վարիչը պաշտոնանկ է արվել «պոլիկլինիկայում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների համար»:

Սերինե Հայրապետյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, իրեն որևէ փաստաթուղթ ցույց չեն տվել, սակայն այդ փաստաթղթերի հիման վրա տնօրենը ազատման հրաման է տվել: Հայրապետյանը նշել է, որ ամեն ինչ միտումնավոր է արվել, քանի որ երբ ինքն ինքնակամ դիմում է  գրել, որ ազատվի աշխատանքից, դրանից անմիջապես հետո ստուգումները դադարեցվել են, բայց երբ 3 օր անց փոշմանել է և հետ է վերցրել դիմումը, ստուգումները նորից վերսկսվել են, ինչը ապացուցում է, որ ամեն ինչ իր դեմ է եղել: Հայրապետյանը պատրաստվում է դիմել դատարան:

Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սոկրատ Հախվերդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ Հայրապետյանի ազատման պատճառը ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներն են եղել, բայց չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ չարաշահումների մասին է խոսքը՝ պատճառաբանելով, որ ինքը չի տիրապետում այդ մանրամասներին, դրան ավելի լավ ծանոթ են իրավաբանները:

Մեր դիտարկմանը, թե ինքն է ստորագրել Հայրապետյանի ազատման հրամանը, չգիտի՞ ինչ է եղել հրամանի հիմքում, Հախվերդյանը պատասխանեց. «Ինչ-ինչ չարաշահումներ են եղել, բայց դրան ավելի լավ տիրապետում են իրավաբանները»:

Դիտարկմանը, որ ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայրապետյանի ազատման հիմքում քաղաքական դրդապատճառներ են, մարզպետը ևս խոսել է դրա մասին, տնօրենը պատասխանեց. «Ես այդ քաղաքական հարցերին չեմ կարող պատասխանել, այդ ժամանակահատվածում չեմ աշխատել, ես նշանակվել եմ այդ դեպքերից հետո և այդ իրավիճակին չեմ տիրապետում»:

Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Վարդան Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այլևս չի ցանկանում այդ թեմայով խոսել, այդ դեպքերից հետո ինքն ազատվել է աշխատանքից առողջական խնդիրների պատճառով, հիմա էլ Եվրոպայում բուժման կուրս է անցնում:

Նշենք, որ այս օրերին էլ պոլիկլինիկայում ստուգումներ են իրականացվում: Հախվերդյանն ասաց, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, իր նշանակումից հետո ստուգումներ են, աուդիտ պետք է արվի, որպեսզի իրական վիճակը գնահատվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում