Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան միանում է քիմիական զենքը հանձնելու Սիրիային ուղղված Ռուսաստանի և ՄԱԿ-ի կոչերին, այն է՝ քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Դա դեպի առաջ մեծ քայլ կլինի, եթե Սիրիան իր քիմիական զենքը դնի միջազգային վերահսկողության ներքո»,- հայտարարել է Քեմերոնը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կսկսի աշխատել Սիրիայի հետ՝ քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնելու համար երկրի կառավարության համաձայնությունը ստանալու նպատակով: Ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն աջակցել էր Ռուսաստանին:









































