Մադրիդի «Ռեալ»-ը այժմ արժե $3.4 մլրդ: Դա 100 մլն դոլարով ավելի է, քան ապրիլ ամսին արձանագրված արդյունքը:
Այս աճը թույլ է տալիս իսպանական հսկային լինել աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբը, չնայած «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շատ հեռու չէ. անգլիական գրանդը գնահատվում է $3.3 մլրդ:
2012-13 ֆիսկալ տարում «Ռեալ»-ի գրանցած շրջանառությունը ցույց է տալիս 5.5% աճ` կազմելով $686 մլն: «Ռեալ»-ը միակ սպորտային ակումբն է, ում տարեկան շրջանառությունը գերազանցում է 600 մլն դոլարը, իսկ այս ցուցանիշը անփոփոխ կերպով գերազանցվել է վերջին երեք տարիներին: «Ռեալ»-ի եկամուտը աճել է 2.3%-ով` կազմելով $174 մլն:
Բացի այդ, թիմի պարտքի ինդեքսը 0.8 միավորից նվազել է մինչև 0.6:










































