Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի կենտրոնական վարչությունն ազգային ավիաընկերություններին արգելել է օգտագործել Սիրիայի օդային տարածքը՝ երրորդ երկրներ չվերթներ իրականացնելու համար: Պատճառը այս երկրում իրավիճակի կտրուկ սրացումն և ռազմական հարվածի սպառնալիքներն են: Այս մասին «Ալ-Իթիհադ» թերթին հաղորդել է վարչության տնօրեն Սեյֆ Ալ-Սովեյդին:
«Սա հարկադիր միջոցառում է, որը ձեռնարկվել է ուղևորների անվտանգության համար, որոնք ընտրում են էմիրությունների ավիաընկերությունները»,- ասել է նա:
Ալ-Սովեյդին նաև նշել է, որ վարչությունը որոշել է օգտագործել այլընտրանքային գծեր՝ ԱՄԷ-ի և Լիբանանի, Կիպրոսի, մի շարք եվրոպական երկրների միջև թռիչքներ իրականացնելու համար, որոնք նախկինում իրականացվում էին Սիրիայի օդային տարածքի միջով:
«Ազգային ավիաընկերությունները համագործակցում են վարչության հետ և համաձայն են փոխել թռիչքների երթուղիները՝ չկիրառելով սիրիական երկինքը, չնայած հավելյալ ֆինանսական ծախսերին և վառելիքի հավելյալ ծախսին, քանի որ գիտակցում են իրավիճակի վտանգավոր լինելը»,- ասել է Ալ-Սովեյդին:









































