Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Բաղապշից հետո Թուրքիան և ԵՄ-ը փորձում են թուլացնել Ռուսաստանի դիրքերը Աբխազիայում

Newsru.com-ի փոխանցմամբ, կիրակի առավոտյան Մոսկվայում առողջական խնդիրների պատճառով մահացել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը։ Մահվանից առաջ նա չի հասցրել տալ իր հետնորդի անունը։ Աբխազական սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն երեք ամսվա ընթացքում, իսկ մինչ այդ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է 59-ամյա փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը, որին համարում են այդ ընտրությունների գլխավոր ֆավորիտը։

Նախագահի մյուս հիմնական թեկնածուն 60-ամյա վարչապետ Սերգեյ Շամբան է։ Փորձագետները կարծում են, որ երկու թեկնածուներն էլ հաղթելու հավասար հնարավորություններ ունեն։ Դա կարող է ներքին հակամարտությունների պատճառ հանդիսանալ, ինչը ցանկալի չէ Ռուսաստանի համար։

Քաղաքագետները կարծում են, որ Մոսկվան, ելնելով իր նախկին անհաջող փորձից, թեկնածուներից ոչ մեկին ուղղակիորեն չի աջակցի։ Երկու թեկնածուներն էլ ռուսամետ դիրքորոշում ունեն։ Չնայած դրան՝ Մոսկվան ստիպված կլինի աբխազական նոր լիդերի հետ նոր հարաբերություններ սկսել, որոնցում գերիշխելու է տնտեսական համագործակցության գործոնը։

Միևնույն ժամանակ Աբխազիայում ակտիվացել են նաև ԵՄ-ը և Թուրքիան։ Ստեղծված իրավիճակից կարող է օգտվել նաև Վրաստանը, որը կփորձի ապակայունացնել Աբխազիայում տիրող իրավիճակը։

Եվս մեկ թեկնածու է համարվում գլխավոր ընդդիմադիր, նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, որը 2004 թվականի ընտրություններում Ռուսաստանի թեկնածուն էր։

Ամեն դեպքում փորձագետները նշում են, որ ով էլ դառնա Աբխազիայի երրորդ նախագահ, դա փոփոխություններ չի առաջացնի տարածաշրջանի քաղաքական դասավորության մեջ։ Նախկինի նման Սուխումը կողմնորոշված կլինի դեպի Մոսկվա, կշարունակի կոշտ դիրքորոշում ունենալ Վրաստանին միանալու հարցում, փորձեր կձեռնարկի սեփական ինքնիշխանության ճանաչման ընդլայնման ուղղությամբ և այլն։

Հիշեցնենք, որ Սերգեյ Բաղապշն Աբխազիայի նախագահ է դարձել 2005 թվականի փետրվարի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում