Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան

Հայաստանում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան:Այս մասին «Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով Ամերիաբանկի կազմակերպած պանելային քննարկմանն ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: Նրա խոսքով` էլեկտրոնային առևտրի զարգացման համար հիմնակա ն խնդիրը մարդկանց տեղեկացվածությունն է:

«Հնարավոր է մենք շատ հարցերում տեսակարար կշռով զիջում ենք ավելի զարգացած երկրների տնտեսություններին, օրինակ` էլեկտրոնային առևտրի ծավալով, բայց անվտանգության առումով իրավիճակն այդպիսին չէ: ԱՄՆ հսկայական տնտեսությունում վճարային քարտերի մեծ մասը դեռևս մագնիսական են, չիպով քարտեր չեն, պաշտպանվածության եռաստիճան 3-D Secure համակարգը շատ անգամ ներդրված չէ», – ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ գործառնությունների գծով տնօրենը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանի խոսքով` Ամերիաբանկն էլեկտրոնային առևտրի դեպքում եռամակարդակ պաշտպանվածությունն ապահովում է, ինչի հետևանքով աստիճանաբար ավելանում է վստահողների թիվը:

«Էլեկտրոնային առևտրի վերաբերյալ մարդկանց իրազեկվածության բարձրացման նպատակով Ամերիաբանկն իրականացնում է որոշակի ծրագրեր: Համացանցում տեղադրում է տեսանյութեր, որոնք գովազդում են բանկի տարբեր օնլայն ծառայությունները, յուրաքանչյուր նոր հավելվածի, ծրագրի մեկնարկին իրականացվում են տարատեսակ PR, տեղեկատվական միջոցառումներ, նկարահանվում են շատ մատչելի տեսանյութեր, որոնք օգնելու են հաճախորդին: Չնայած այդ ամենին` տեղեկացվածության պակասը դեռ կա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է վստահությանը, Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ առաջին անգամ օգտվելով ծառայությունից, հասկանալով, թե ինչքանով մատչելի ու հարմարավետ է այն` հաճախորդը երկրորդ, երրորդ անգամ այդ գործարքը շատ ավելի հեշտ կկատարի:

«Անվտանգության առումով յուրաքանչյուր գործարքից վստահությունն էլ ավելի է բարձրանում», – ասաց Մովսիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում