Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասում հակամարտությունը սառած չէ: Նախագահի կարծիքով՝ իսկական թեժ պատերազմ է ընթանում, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ոմանք փորձում են Դոնբասի իրավիճակն անվանել է «սառեցված հակամարտություն»… Մի՞թե սա սառեցված հակամարտություն է: Իրական թեժ պատերազմ է ընթանում»,-ասել է Պորոշենկոն Sky News բրիտանական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պորոշենկոն հիշեցրել է, որ տարեսկզբից Ուկրաինան Դոնբասում կորցրել է 69 զինվորական, ևս 420-ը վիրավորվել է:









































