ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն այժմ նախընտրում է սպիտակ վերնաշապիկ և արևային ակնոց կրել՝ նախկին խիստ ֆրենչի փոխարեն: Նա, ըստ երևույթին, որոշել է հետևել կնոջ օրինակին, ով վերջերս սանրվածքն ավելի կարճ է դարձրել և նոր ոճի հագուստներ է կրում:
Վերջերս մամուլում հրապարակվել են Կիմ Չեն Ինի և Լի Սոլ Չժուի լուսանկարները՝ Դենիս Ռոդմանի ընկերակցությամբ:
Առաջնորդը բավական պարզ է հագնված՝ սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ և արևային ակնոց: Լի Սոլ Չժուն ևս հաստատել է, որ ինքն այժմ նոր ոճ ունի՝ կարճ սանրվածք, մանուշակագույն զգեստ և բարձրակրուն կոշիկներ, հաղորդում է Росийская газета-ն:
Օտարերկրացիների կարծիքով՝ ԿԺԴՀ առաջին տիկինն ավելի նորաոճ և «արևմտյան» տեսք ունի:










































