Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքում իր իրավունքների ընդլայնումը իրեն բռնապետ չի դարձնում՝ տեղեկացնում է CNN-ը:
«Ես իսկապես մահկանացու եմ. ես կարող եմ մահանալ ցանկացած պահի»,- ասել է նա՝ հավելելով, որ իր նպատակը Թուրքիայի քաղաքական համակարգի բարելավումն է:
Ավելի վաղ սոցցանցերում Թուրքիայում հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո բազմաթիվ կարծիքներ էին հնչել, որ Թուրքիան անվերապահորեն կդառնա բռնապետական երկիր:









































