Երաժշտությունը կարող է «ամուր պահել» սիրտը և արագացնել սրտային հիվանդների վերականգնման գործընթացը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Սրտաբանների խոսքերով՝ ցանկացած ոք կարող է գնահատել երաժշտության թերապևտիկ ազդեցությունը:
Փորձը ցույց է տվել, որ երաժշտություն լսելիս սրտային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ սրտի աշխատանքի ցուցանիշները զգալիորեն բարելավվել են: Ֆիզիկական ծանրաբեռնվածությանը դիմանալու ունակությունը բարձրացել է 39 տոկոսով:
Այն, որ այս դեպքում սիրտն ավելի լավ է սկսում աշխատել, մատնանշում է էնդոթելի վիճակը: Երաժշտություն լսելիս կարևոր հորմոններ են արտադրվում: Նիշի համալսարանն ապացուցել է՝եթե մարդը լսում է իր սիրելի երաժշտությունը, ուղեղում էնդորֆին է արտազատվում: Այն դրական են ազդում անոթների վրա: Ավելի լավ է առանց բառերի երաժշտություն ընտրել՝ զերծ մնալով ծանր ռոքից: Կատարյալ տարբերակներ են օպերային երաժշտությունը, դասական ստեղծագործությունները և ուրախ հնչյունները:








































