Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտա 6 հեռուստահարցազրույց՝ Սիրիայի հարցով Կոնգրեսի քվեարկության նախաշեմին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Օբաման հարցազրույց կտա մի քանի հեռուստաալիքների առաջատար լրատվական հաղորդումների, այդ թվում՝ PBS-ի, CNN-ի և Fox News-ի: Հարցազրույցն ուղիղ եթերով չի հեռարձակվի, սակայն այն կներկայացվի այդ հեռուստաալիքների լուրերի երեկոյան թողարկման ժամանակ:
Գործակալությունը նշում է, որ Օբամայի և Սպիտակ տան նկատմամբ մեդիադաշտի ակտիվությունը բացատրվում է Կոնգրեսում առաջիկա քննարկմամբ, որի ժամանակ Կոնգրեսը պետք է արտոնի Սիրիայում ռազմական միջամտությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Օբաման կարող է հրամայել հարձակվել Սիրիայի վրա մինչ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը:











































